Կարեն Կարապետյանին «իսկանդեր-վարչապետ» անվանող մոմավաճառ կինը Փաշինյանի շտաբում է. tert.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կարեն Կարապետյանին «իսկանդեր-վարչապետ» անվանող մոմավաճառ կինը Փաշինյանի շտաբում է. tert.am

Ես միշտ եղել եմ ու շարունակելու եմ լինել Նիկոլիս կողքին, նրա նման ազնիվ մարդ չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզի Ազատան համայնքի մշակույթի տան և Սուրբ Ստեփանոս եկեղեցու մոմավաճառ Մարգարիտ Ղազարյանը:

«Ես այս պահի դրությամբ նստած եմ Նիկոլիս շտաբում, հենց իրենց հանրապետական իսկանդերն էր, որ չտրաքեց: Կարապետյանը, որ նոր էր եկել, ես ասեցի, որ հզոր ես, միայն դա եմ ասել, ինչի՞ իրենց ամեն ինչ կարելի է, իսկ ինձ չէ՞: Աննա Հակոբյանի հետ երեկ պարզ զրույց եմ ունեցել, էս էլ ասեմ նրանց, ովքեր երեկ խնդում էին մեր պարզ զրույցի վրա, իրենց մնաց 10 օր»,- ասաց Մարգարիտ Ղազարյանը:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ Շիրակի մարզի Ազատան համայնքում կանգառի ժամանակ մոմավաճառ Մարգարիտ Ղազարյանը և Աննա Հակոբյանը լուսանկարվել են:

Այդ նույն կինը՝ Մարգարիտ Ղազարյանը 2017 թվականին Ազատանի մշակույթի տանը այդ ժամանակ ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանին անվանել է «վարչապետ-իսկանդեր» Կարապետյան, հաճելի անձնավորություն և գիտակ:

«Ես որևէ մեկնաբանություն չեմ ուզում տալ, բայց ես քծնվող չեմ, իսկ ինձպեսները շատ քիչ կան, ես հեչ մեկի հետ գործ չունեմ, ես իմ արդար պայքարն եմ տանում Նիկոլիս հետ»,- նշեց նա:

Մարգարիտ Ղազարյանի հարազատը ռազմագերի է, մոմավաճառը նշեց՝ այդ հարցում որևէ կերպ չի մեղադրում գործող իշխանությանը, նրանց կողքին է. «Երեխեն գերի է, իսկ ես ու Նազելի Բաղդասարյանը այդ հարցը լուծելու ենք, ես շատ անգամ բարձրաձայնել եմ էդ հարցը»:

64-ամյա մոմավաճառը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նաև, որ իր 72-ամյա ամուսինը ազատամարտիկ է, Արցախյան առաջին պատերազմի մասնակից:

«Մենք միշտ պայքարի մեջ ենք եղել, իսկ Արցախը ազնիվ Նիկոլս չի հանձնել, սաղ աշխարհը չկարողացավ Էրդողանի ու Ալիևի դեմը, Նիկոլս ի՞նչ պետք է աներ, սաղ սարքեցին գլխին, տարածքներն էլ հանձնած էին»,- նշեց մոմավաճառ կինը:

Մարգարիտ Ղազարյանը հավելեց՝ ինքը միշտ արդարության կողմն է և եթե Նիկոլ Փաշինյանը սխալվի, նա նրան կտեղեկացնի այդ մասին:

«Ես միշտ արդարության կողմն եմ, ես նայում եմ Նիկոլիս հայացքին, ազնվությունը, բարությունը երևում է, նա համեստ, հասարակ անձնավորություն է, նրանց պես բորենի չէ, ընկել է այդ ոհմակի մեջ, չգիտի՝ ինչ անի»,- ընդգծեց նա:

tert.am



Նման նյութեր