Փաստորեն, Փաշինյանը «գիժ» ձևացել է 3 տարի․ ասել եմ, որ խափանելով Ադրբեջանի հետ բանակցությունները՝ նա կանխամտածված պատերազմ է հրահրում․ Տրոֆիմչուկ. tert.am
Advertisement 1000 x 90

Փաստորեն, Փաշինյանը «գիժ» ձևացել է 3 տարի․ ասել եմ, որ խափանելով Ադրբեջանի հետ բանակցությունները՝ նա կանխամտածված պատերազմ է հրահրում․ Տրոֆիմչուկ. tert.am

Ռուսաստանի միջազգային անվտանգության և ռազմավարական հարցերով փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի խոսքով՝ Հայաստանի համար այնքան էլ հեշտ չի լինի ազատվել Նիկոլ Փաշինյանից ՝ անկախ խորհրդարանական ընտրությունների արդյունքից. Փաշինյանն արդեն  հաղթել է մեկ անգամ 2018-ինն, երկրորդը՝ 2018-ի գարնանից հետո էր, այն իմաստով, որ նա ստիպել է ամբողջ երկիրը գնալ արտահերթ ընտրությունների, այն դեպքում, երբ ինքը իշխանության եկավ բացառապես հեղաշրջման միջոցով:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ արդեն նրա հաղթանակը կարելի է համարել այն փաստը, որ ինքը՝ Փաշինյանը, չի հեռացվել քաղաքացիների կողմից նույն, համարժեք, հակասահմանադրական ձևով, ինչը միանգամայն տրամաբանական կլիներ։

Գրիգորի Տրոֆիչուկը նաև դիտարկում արեց՝ անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած հայտնի տեսանյութին, որտեղ Փաշինյանը հայտարարում էր, որ ոչ ադեկվատ է ներկայացել ԼՂ հիմնահարցի բանակցություններին։

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր