Երբ էր Դիանա Գասպարյանը զանգահարել Սուրեն Պապիկյանին․ նոր մանրամասներ. armlur.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Երբ էր Դիանա Գասպարյանը զանգահարել Սուրեն Պապիկյանին․ նոր մանրամասներ. armlur.am

ArmLur.am-ը գրում է. Երեկ երեկոյան մի սկանդալային ձայնագրություն հրապարակվեց, որտեղ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին համոզում է դիմում չգրել ու չհեռանալ պաշտոնից: Իսկ Գասպարյանն էլ ի պատասխան հայտարարում է, որ պետք է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի ու հեռանա:

ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ երեկոյան «Քաղացաիկանա պայմանագիր» կուսակցությունում թեժ քննարկվել է Պապիկյանի եւ Գասպարյանի ձայնագրությունը, բոլորը փորձել են պարզել, թե երբ է այդ խոսակցությունը տեղի ունեցել: Մենք պարզեցինք, որ Դիանա Գասպարյանը Պապիկյանին է զանգահարել 2020 թվականի նոյմբերի 16-ին, երբ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում այսպիսի մի գրառում էր արել:

«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»,- հայտարարել էր Փաշինյանը:

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների` այդ ամենից հետո թիմում իսկական բունտ է հասունանում, բոլորը սկսում են դիմումներ գրել, որը «կանգնացնում» է Պապիկյանը: Վերջինս գրեթե բոլորին ասում է հանդարտվեն, մինչեւ կփորձեն Փաշինյանի հետ խոսել:
Ու պարզվում է, երբ Փաշինյանի զեկուցում են, որ իր թիմը դիմումներ է գրում, որպեսզի հեռանա, վերջինս երկրորդ գրառումն է անում ու իբրեւ բացատրում, թե ինչու է նման հայտարարություն արել. «Այսօր ես շատ հստակ հայտարարեցի, որ ի հեճուկս շահարկումների, բռնությունը կամ բռնության հրահրումը (առավելեւս՝ զինված) որեւէ կերպ չի կարող տեղի ունենալ կառավարության գործիքակազմում: Կոչ եմ անում, խնդրում եմ, պահանջում եմ՝ մեր արած որեւէ հայտարարություն, որեւէ ժեստ, որեւէ հրավեր այս համատեքստում չդիտարկել: Եթե մեր որեւէ ասածից նման տպավորություն կստանաք, դա սխալ տպավորություն է: Հիմա ակնկալում եմ, որ ընդդիմությունը նույպես հստակ հայտարարի, որ բացառում է որեւէ բռնի գործունեություն, բռնության հրահրում (այդ թվում զինված), իր հետագա գործունեության ընթացքում: Սրանով մենք վերջնականապես կփակենք արդեն օրեր շարունակ ծավալվող լարվածությունը«,- հայտարարել էր Փաշինյանը:

Ու երեկ, երբ արդեն հրապարակվել էր այդ ձայնագրությունը թիմում բոլորը հայտարարել են, որ այդ ժամանակ ոչ միայն Դիանա Գասպարյանն էր այդ կարծիքին, այլ թիմի մեծամասնությունը:



Նման նյութեր