Քոչարյանի հաղթանակը կվտանգի Ադրբեջանի ծրագրերը. Փաշինյանի հաղթանակը Բաքվի լավագույն տարբերակն է իր նպատակներին հասնելու համար. Eurasianet
Advertisement 1000 x 90

Քոչարյանի հաղթանակը կվտանգի Ադրբեջանի ծրագրերը. Փաշինյանի հաղթանակը Բաքվի լավագույն տարբերակն է իր նպատակներին հասնելու համար. Eurasianet

Eurasianet կայքի ադրբեջանցի հեղինակ Էլդար Մամեդովը հետաքրքիր անդրադարձ է կատարել Հայաստանում սպասվող ընտրություններին` հրապարակելով «Հեռանկարներ. Արդյոք Բաքուն սատարում է Փաշինյանինհայաստանյան ընտրություններում» վերտառությամբ հոդվածը:
Ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունն ամբողջությամբ:

«Հունիսի 20-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները գնալով մոտենում են` հարևան Ադրբեջանում հատկապես ուշադիր հետևում են դրանց ընթացքին:
Քվեարկության վերջնարդյունքը կորոշի Երևանի և Բաքվի միջև հակամարտության անմիջական ապագան, որը հեռու է վերջնական ավարտից անգամ անցյալ տարվա մարտերից հետո, երբ Ադրբեջանը վերադարձրեց շատ տարածքներ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքում: Հիմնական խնդիրները, որոնք պետք է լուծվեն, ներառում են Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, երկու երկրների սահմանների սահմանազատումը և տրանսպորտային կապերի վերականգնումը, ինչպես նշված է նոյեմբերի 10-ի հրադադարի հայտարարությունում:

Բաքվի համար կարևոր է ոչ միայն Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքը, բայցև դրան նախորդող գործընթացը: Հայ հասարակությունը չափազանց բևեռացված է. գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավոր մրցակից, երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը փոխանակվում են սպառնալիքներով, վիրավորանքներով, պոպուլիստական և իռենտենտիստական հռետորաբանություն են գործի դնում: Թվում է` առճակատման` փողոցներ թափվելու իրական ռիսկ կա: Հայ հասարակության բևեռացումը երկու տարբերակով շահեկան է Ադրբեջանի համար:

Նախ` պետական ինստիտուտների էրոզիան, որն արտահայտվել է արտգործնախարարությունում զանգվածային հրաժարականներով: Սա նշանակում է, որ չկա կարողություն՝  էներգիա և քաղաքական կապիտալ տրամադրելու Ղարաբաղի ճակատագրին, կամ նույնիսկ պատշաճ պաշտպանելու Հայաստանը՝ իր իսկ տարածքում ադրբեջանական ոտնձգություններից:

Երկրորդ` Բաքուն Հայաստանը կարող է սահմանել որպես ձախողվող պետություն` այն զուգադրելով իր թվացյալ գործող ինստիտուտների հետ: Այս օրակարգը ենթադրում է, որ Բաքվի բռնապետական կայունությունը ավելի նախընտրելի է, քան այն քաոսն ու պարտությունը, որը ժողովրդավարությունը բերեց Հայաստանին: Դա նաև արդարացնում է  Ադրբեջանի ռեժիմի հոռետեսությունը «արևմտյան արժեքների» և Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի վերաբերյալ:

Թեև Հայաստանը 2018 թվականից հետո, հետևելով արևմտյան մոդելներին, որոշ քայլեր է կատարել ազատականացման ուղղությամբ և համագործակցության պայմանագիր է ստորագրել Եվրամիության հետ, այնուհանդերձ, նեղության պահին ԵՄ-ն չշտապեց պաշտպանության: Հակամարտության համատեքստում ԵՄ-ի այս երկկողմ մոտեցումը արթնանալու կոշտ ազդակ էր հայ հասարակության արևմտամետ հատվածի համար:

Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հասկացավ, որ դիվանագիտական և ռազմական հաջողության բանալին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին` Հայաստանի ֆորմալ դաշնակցին մշակելու մեջ է: Երկու ռուսախոս հետխորհրդային ավտոկրատները` Պուտինն ու Ալիևը «հասկանում» են իրար. ի հակադրություն սրան, Փաշինյանը` որպես հեղափոխությամբ իշխանության եկած պոպուլիստ, Հայաստանի յուրաքանչյուր ղեկավարի պես ռուսամետ լինելով հանդերձ, իրականում երբեք այդ ակումբի անդամ չի եղել:

Ներհայաստանյան անկայունությունը նաև օգնում է բարձրացնել Ալիևի ներքին լեգիտիմությունը: Հայաստանում ներկայիս պայմանները հաճախ համեմատվում են 1990-ականների սկզբին վերջին ժողովրդավարական ընտրությամբ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի կարճատև իշխանության օրոք Ադրբեջանում տիրող պայմանների հետ, ինչը շատերի կողմից հիշվում է որպես տրավմատիկ ժամանակաշրջան` որպես ազգային կազմաքանդման ժամանակաշրջան: Ազգային անվտանգության հարցում վարած քաղաքականության սոսկալի հետևանքների տեսանկյունից Փաշինյանին հավասարեցնելով Էլչիբեյի հետ՝ ռեժիմն ապաօրինականացնում է ընդդիմությանը (մինչ այժմ էլչիբեյի կողմնակիցներին) ՝ որպես ապազգային ուժ:

Այնուամենայնիվ, Հայաստանի հոգսերից քաղաքական և հոգեբանական բավարարվածությունը Բաքվին կարող է հեռուն տանել: Ադրբեջանի համար ամենակարևորը եռակողմ հայտարարության իրագործումը:

Մասնավորապես, Ադրբեջանը հետաքրքրված է  Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան էքսկալ ցամաքյաին միջանցք ստանալու հարցում: Սա նախագիծ է, որում վերջին պատերազմում Ադրբեջանի գլխավոր հովանավոր Թուրքիան առանձնահատուկ բաժին ունի, քանի որ այն ուղիղ ցամաքային հասանելիություն կստանա դեպի Կենտրոնական Ասիայի արևելքում գտնվող թյուրքական պետություններ: Աշխարհաքաղաքական տեսանկյունից սա ավելի հետևողական նախագիծ է, քան նույնիսկ ամբողջական Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքինիշխանության «վերականգնումը» (չակերտները- Խմբ.): Դա կբարձրացնի Բաքու-Անկարա տանդեմի ազդեցությունը տարածաշրջանում, հատկապես Իրանի հետ կապված, և ճանապարհ կբացի Թուրքիայի արևելյան էքսպանսիայի համար։ Այս ռազմավարության մեջ Բաքուն իրեն տեսնում է որպես անփոխարինելի: Սակայն այս ռազմավարությունը զարգացնելու համար, այնուամենայնիվ, Բաքվին Հայաստանում  պետք է այնպիսի կառավարություն, որը կկարողանա կյանքի կոչել եռակողմ հայտարարությունը, մասնավորապես Նախիջևանի տրանսպորտային ուղու ստեղծումը: Այս գաղափարը  Հայաստանում խորապես ընդունելի չէ, քանի որ դա դիտարկվում է սպառնալիք երկրի ինքնիշխանությանը: Բաքվի հաճախակի պատմական հայցերը Զանգեզուրի կամ Սյունիքի նկատմամբ (հայկական տարածք, որի միջոցով ենթադրվում է հաստատել այդ ճանապարհը), անկասկած, չեն ծառայել վստահության կառուցմանը: Հայկական պետականության փլուզումը, այնուհանդերձ, այդ համաձայնությունն անիրագործելի կդարձնի:

Դա Ադրբեջանին անորոշ վիճակում կդնի: Նա ստիպված կլինի միջանցքի ապահովումն անել միակողմանիորեն, ուժի միջոցով: Սակայն, ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի, սա կնշանակի հարձակում Հայաստանի վրա, որը պաշտպանված է ՌԴ-ի կողմից անվտանգության երաշխիքներով: Մոսկվան, որը մինչ այժմ բավականին հաշտ է Բաքվի հետ, այս քայլը կդիտարկի որպես իր վստահելիության փորձարկում:

Մյուս հնարավոր այլընտրանքը` ԼՂ-ի նկատմամբ ճնշման ավելացումը, ևս ռիսկային է Բաքվի համար, քանի որ դա կարող է դիտվել որպես սպառնալիք այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահների համար: Ալիևը նշանակալի ներդրում ունի Պուտինի հետ հարաբերություններում և ուստի դժվար թե խոշոր էսկալացիայի ռիսկի դիմի: Բացի այդ, տարածաշրջանում բոլորը հիշում են 2008-ին Հարավային Օսիայում ռուս խաղաղապահների վրա հարձակվելու վրացական նախադեպը:

Քոչարյանի հաղթանակը նույնպես կարող է վտանգել Ադրբեջանի ծրագրերը և անորոշության հետագա տարր մտցնել: Գործելով որպես «հակափաշինյան»` նա բացահայտորեն քննադատում է եռակողմ հայտարարությունը և ցամաքային միջանցքի տրամադրումը` դա որակելով անընդունելի: Հայաստանի տարածքից ադրբեջանցի զինվորներին վտարելու համար ուժի կիրառման հարցում նա Փաշինյանից  պակաս երկմտող կլինի: Նաև, ի տարբերություն Փաշինյանի, Քոչարյանը միշտ լավ հարաբերություններ է ունեցել Պուտինի հետ` հայտարարելով, որ իր քաղաքականությունը  կլինի միանշանակ ռուսամետ: Մնում է միայն տեսնել արդյոք Մոսկվան այս շրջադարձերին կպատասխանի` թեքվելով դեպի Հայաստանը: Հաշվի առնելով այլընտրանքները՝ տևական անկայունություն կամ Քոչարյանի վերականգնում, առաջիկա ընտրություններում Փաշինյանի հաղթանակը, հավանաբար, Բաքվի լավագույն տարբերակն է՝ իր նպատակներին հասնելու համար: Վերականգնված ներքին լեգիտիմությամբ, բայց արտաքինից թույլ և կախված, նա կարող է լինել միակը, ով ի վիճակի է իրականացնել իր կողմից ստորագրված համաձայնագիրը:



Նման նյութեր