Իմ աշխատակիցներն ինձ ուղարկել են այն հարցման արդյունքները, որը նրանք այսօր առավոտյան անցկացրել են Երևանում: Բոլոր քաղաքացիները հարցումներին մասնակցել են հենց փողոցում՝ առանց կողմնապահության։ Ես օգտագործել եմ այս տեխնոլոգիան, երբ Ուլյանովսկի թերթերից մեկում տնտեսական հարցերով իմ տեղակալը հաղթել էր քաղաքի քաղաքապետի ընտրություններում։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրում է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը։
«Ահա տվյալները՝ թարմ-թարմ: Հարցվել է 600 մարդ:
Քոչարյանի համար կքվեարկի 44% («Հայաստան» դաշինք՝ խմբ.)
Սարգսյանի համար՝ 16% («Պատիվ ունեմ»՝ խմբ.)
Փաշինյան՝ 15% (ՔՊ՝ խմբ.)
Մնացածը կա՛մ չեն կողմնորոշվում, կա՛մ չեն գնալու, կա՛մ քվեարկելու են այլ քաղաքական ուժերի օգտին»,- նշել է նա։