Փաշինյանի շրջիկ խմբի անբաժանելի ատրիբուտը՝ Սյունիքում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Փաշինյանի շրջիկ խմբի անբաժանելի ատրիբուտը՝ Սյունիքում

Մամուլում բազմաթիվ են հրապարակումներն այն մասին, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տարբեր մարզեր այցելելիս իր հետ մի քանի տասնյակ մեքենաներով մարդ է տանում, որպեսզի ցույց տա, թե իրեն աջակցողները շատ են։ Փաշինյանի հայտնի աջակիցներից մեկին, որը պարբերաբար տարբեր կերպարներում է ներկայանում, և որը ասում էր, որ «ավելի լավ է համատարծ պատերազմ լինի, մերումանուկ կոտորվեն, հղի, չբեր, բոլորը, քան՝ գան նախկին իշխանությունները», այսօր նկատեցինք Սյունիքում։

Հիշեցնենք, որ Փաշինյանի այդ աջակիցը նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո զինվորական համազգեստով Ֆեյսբուքում ուղիղ եթեր էր մտել և սպառնում էր բոլոր նրանց, ովքեր քննադատում էին Փաշինյանին։ Հետո նա հայտնի դարձավ իր վերոնշյալ հայտարարությամբ, իսկ վերջերս էլ ձվեր էր նետել Ռոբերտ Քոչարյանի պաստառին՝ իր անվերապահ սերն ու աջակցությունը հայտնելով իր սրտի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դե, իսկ այսօր, որպես շրջիկ խմբի անբաժանելի ատրիբուտ, Փաշինյանին բարոյական աջակցություն էր ցույց տալիս Սյունիքում։

ՄԱՐԳԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ