Տոներն են մոտենում. ֆինանսական շուկաներում կարճաժամկետ պասիվություն է. lratvakan.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Տոներն են մոտենում. ֆինանսական շուկաներում կարճաժամկետ պասիվություն է. lratvakan.am

2016թ.-ի վերջին շաբաթը աչքի չի ընկնի ֆինանսական շուկաների մեծ ակտիվությամբ: Տոներին ընդառաջ՝ շուկայի մասնակիցները, մեծ հաշվով, գերադասում են ամրագրել դիրքերն ու չբացել նոր գործարքներ: Սակայն գործարքների փակման մեծ քանակությունն ինքնին կարող է որոշակի կարճաժամկետ ակտիվություն առաջացնել: Նորությունները քիչ են, բայց էական. ԱՄՆ-ում լույս կտեսնի անշարժ գույքի շուկայի վերջին ցուցանիշը: Նաև կհրապարակվի  սպառողական վստահության ինդեքսը, որը, ըստ կանխատեսումների, կաճի: Որաշակի աճ կանխատեսվում է նավթի շուկայում: Սև ոսկու առաջարկի և պահանջարկի այսօրվա հարաբերակցությունը կապահովի նավթի գնի աճ՝ առաջիկա 2-3 ամսվա համար: Նավթի գնաճի ճանապարհին միակ խոչընդոտն ամուր դոլարն է:

Ֆինանսական շուկայի կարևոր իրադարձությունների մասին առավել մանրամասն՝ «Ֆինանսական շաբաթի» այս թողարկմանը:

Հաղորդման նյութը տրամադրվել է Forex Club ընկերության կողմից:



Նման նյութեր