Գոայում Jet Airways ավիաընկերության մարդատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտուց, տարհանման ընթացքում 12 մարդ վնասվածքներ են ստացել: Այդ մասին ավիափոխադրողը հայտնել է Twitter միկրոբլոգների ցանցի իր պաշտոնական էջում:
Boeing 738-800 ինքնաթիռը Դաբոլիմ օդանավակայանից 9W 2374 չվերթով պետք է մեկներ Մումբայ: Օդանավում եղել է են 154 ուղևորներ և անձնակազմի յոթ անդամներ: Ինքնաթիռից մարդկանց դուրս բերելու համար կիրառվել են փչովի փրկարար շարժասանդուղքներ:
«Տարհանման ընթացքում թեթև վնասվածքներ ստացած մեր տասներկու ուղևորներին բուժօգնություն է ցուցաբերվում»,- նշվում է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: