Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ Ադրբեջանի հետ Շուշիում ստորագրված հռչակագրի շրջանակներում կարող է խոսք լինել Ադրբեջանի տարածքում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազա ստեղծելու վերաբերյալ: Այս մասին Թուրքիայի նախագահը լրագրողներին հայտնել է այսօր՝ հունիսի 17-ին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով NTV հեռուստաալիքին։
«Դա (բազայի ստեղծման տարբերակը) դուրս չի գալիս (հռչակագրի) դրույթների շրջանակից։ Այս հարցի զարգացումը հնարավոր է։ Այս թեման կարող է զարգացում ստանալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդակցությունների ընթացքում։ Եվ մեր բանակցությունների ընթացքում այն նույնպես կարող է իր ձևով իրականացվել», – ասել է նա՝ պատասխանելով Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազա հայտնվելու հավանականության մասին հարցին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իլհամ Ալիևի ուղեկցությամբ հունիսի 15-ին այցելել է նախ Վարանդա (Ֆիզուլի), ապա նաև Շուշի, որտեղ տեղի է ունեցել երկկողմ համաձայնագրի (դաշնակցության մասին հռչակագրի) ստորագրումը: