Սիրելի հայրենակիցնե՛ր,
կոչ եմ անում բոլորի՛ն, իմ ընկերներին, համախոհներին, ինձ հավատացողներին հունիսի 20-ին անպայման մասնակցել Հայաստանում տեղի ունեցող Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:
Քարոզարշավի վերջին օրը ուզում եմ ասել, որ մենք ձայները փոշիացնելու իրավունք չունենք, մենք այդ արարքով կապիտուլյանտի ջրաղացին ջուր ենք լցնում։ Ես խնդրում և հորդորհում եմ այն իրական ընդդիմադիր ուժերին, որոնք ԱԺ մտնելու թույլատրելի շեմը հաղթահարելու խնդիր ունեն, կոչ անեն իրենց աջակիցներին միավորվել «#Պատիվ_ունեմ N6» կամ «#Հայաստան N24» դաշինքների շուրջ։ Վստահ եմ, որ մեր հասարակությունն ամբողջովին ընկալում է այս պարզ ճշմարտությունը և իր քվեարկությամբ նախապատվությունը կտա հայոց պետականության և անվտանգության օգտին։
Իսկ կապիտուլյանտին կոչ եմ անում ցուցաբերել բարձր պատասխանատվություն և չտանել քաղաքացիական առճակատման մեր առանց այն էլ բզկտված ժողովրդին՝ հանուն իր սեփական ու իր ոհմակի ամբիցիաների։
Ամբիցիաների ժամանակ չէ, այս օրհասական պահին պետք է միավորվել ուժեղների շուրջը և կանգնել Ազգի և Պետության կողքին: Ամբիցիաները կսպասեն, ուստի գնում ու կատարում ենք ՀԱՅԱՆՊԱՍՏ ընտրություն:
Հաջողություն բոլորի՛ս։
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից: