Օրերս Ադրբեջանից Հայաստան վերադարձան 15 հայ ռազմագերիներ: Նրանց վերադարձի մասին առաջինը հայտարարեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը. «Երկու օր առաջ հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ, ով ասաց, որ ԱՄՆ պետքարտուղարի հանձնարարությամբ ունի առաքելություն` այս օրերի ընթացքում ինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում, և եթե մենք պատրաստ ենք նման համագործակցության, իրենք պատրաստ են ներգրավվել գործին: Ես, բնականաբար, ասացի, որ պատրաստ ենք, և ահա այսօր` գործադրված ջանքերի արդյունքում, այդ թվում` Վրաստանի վարչապետի, նաև ուզում եմ հիշատակել ԵՄ մեր գործընկերներին, որ նախորդ օրերին ջանքեր են գործադրել, մեր 15 գերեվարված եղբայրները վերադառնում են Հայաստան»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:
Այս հայտարարությունից հետո իշխանության աջակիցներն ու իրենց սպասարկող լրատվամիջոցները սկսկեցին նորից թիրախավորել Ռուսաստանի Դաշնությանն ու գերիների վերադարձի գործում իր ներդրած ջանքերը:
Հետագայում պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը 15 գերու վերադարձի դիմաց Ադրբեջանին է տվել ավելի քան 100 մլն դոլար արժեցող Աղդամի տարածաշրջանի ակնապատման քարտեզ: Ընդ որում հետաքրքիր է, որ մինչև այս գերիների վերադարձը ռուսական կողմը բանակցել էր Ադրբեջանի հետ և հասել համաձայնության, որպեսզի այդ քարտեզների դիմաց Հայաստան վերադառնան բոլոր գերիները:
Բորիս Ավագյանն այս մասով հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց Politik.am-ի տաղավարում. «Ադրբեջանցիների հետ պայամանվորվելուց հետո գեներալ Մուրադովը եկավ Երևան և հանդիպում ունեցավ պաշտպանության նախարարի հետ: Նա հայտնել էր, որ Ադրբեջանը պատրաստ է գերիներին փոխանակել քարտեզների հետ, ինչին ի պատասխան նախարարությունն ասաց, որ քարտեզներ չունի եվ ժամանակ է անհրաժեշտս, որպեսզի հասկանան, թե որտեղից կարող են ականպատման քարտեզները գտնել: Այս հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը կապնվում է իր նախկին խորհրդական Արսեն Խառատյանի հետ, ում կինը ЦРУ (ԿՀՎ) աշխատակից է և երկար ժամանակ ղեկավարել է Հազարամյակի մարտահրավերների գրասենյակը: Վրացական կողմի օգնությամբ նրանք դուրս են գալիս պետքարտուղարության վրա և ասում են, որ ռուսական կողմն ասում է, որ այդ քարտեզները արդի են, մենք ուզում ենք այդ փոխանակումը անել ձեր միջոցով: Փաշինյանը լավ է հասկանում, որ պարտվել է ընտրություններում և փորձում է նորից տեղավորվել ընդդիմադրի կերպարի մեջ և Արևմուտքի հովանավորչությունը ստանալ: Ամերիկացիները կապվում են Ադրբեջանի իշխանությունների հետ, որտեղ հասկանում են, որ ԱՄՆ ներկայացուցիչները տեղյակ չեն գեներալ Մուրադովի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից և պահից օգտվելով քարտեզների դիմաց խոստանում են վերադարձնել 15 գերի և ոչ թե բոլորին»,-ասաց Բորիս Ավագյանը:
Փաստորեն, ստացվում է, որ Փաշինյանը ռուսների միջոցով շանս է ունեցել վերադարձնել բոլոր գերիներին, որոնց թիվը անցնում է 200-ը, բայց նա ԱՄՆ-ի հետ որոշակի հարաբերություններ հաստատելու համար հրաժարվել է այդ պայմանավորվածություններից և վերադարձրել է 15 գերի, իսկ մնացածին թողել է բախտի քմահաճույքին, իսկ ավելի ճիշտ շանս է տալիս Ադրբեջանին նոր զիջումներ կորզել Հայաստանից: