Երազանքները կամ պետք է խելացնոր լինեն, կամ անիրական, այլապես դրանք պարզապես վաղվա պլաններ են:
Հանգստությունն ուժեղ է էմոցիաներից, լռությունն ավելի խոսուն է, քան բարձր գոռոցը, իսկ անտարբերությունը պատերազմից ավելի սարսափելի է:
Հավանաբար ես այդպես էլ երեխա կմնամ, որքան էլ մեծանամ, քանի որ մինչև հիմա հավատում եմ հրաշքներին, գեղեցիկ և լավ մարդկանց գոյությանը:
Ես գեղեցկությանդ համար չեմ սիրահարվել քեզ, որ հետո ծեր լինելուդ պատճառով հիասթափվեմ:
Սովորեք բաց թողնել: Հարազատն անպայման հետդարձի ճանապարհը կգտնի:
Հոգին անբացատրելի բան է: Ոչ ոք չգիտի, թե այն որտեղ է գտնվում, բայց բոլորը գիտեն, թե ինչպես է ցավում:
Ապրիր այնպես, որ մարդիկ քեզ տեսնելով՝ ժպտան, իսկ հետդ շփվելով՝ փոքր-ինչ երջանկանան:
Երբեմն ինչ-որ տարօրինակ ճանապարհներով կյանքում ամեն բան կարգավորվում է:
Երջանկություն է, երբ ծնողներդ առողջ են:
Ստորացնելով ուրիշներին՝ ավելի չես բարձրանա:
Մեր ամենամեծ մոլորությունն այն է, որ մեզ թվում է, թե դեռ շատ ժամանակ ունենք:
Երբեք մի զղջա արածիդ համար, եթե այդ պահին երջանիկ ես եղել:
Թող Աստված ների մեզ այն բանի համար, որ մենք երբեմն կարող ենք դժգոհել մեր ունեցածից:
Մի փորձիր հարաբերություններ պարզել այն մարդկանց հետ, ովքեր քեզ հիասթափեցրել են, այլ լուռ հեռացիր՝ նրանց, իրենց ամբողջ կեղտի հետ միասին, թողնելով միայնակ:
Յուրաքանչյուրն իր խնդիրներն ունի. մեկի հացն է չոր, իսկ մյուսի համար էլ ադամանդներն են փոքր: Գնահատե՛ք ձեր ունեցածը:
Երբեմն Բարձրյալը քո կյանքից ինչ-որ մեկին հեռացնում է՝ քեզ իսկ պաշտպանելու համար: Մի՛ վազիր նրա հետևից:
Նախապես մի վշտացեք և մի ուրախացեք մի բանի համար, որ դեռ չկա:
Եթե հոգով չես բռնել, մարմնով երկար չես պահի:
Աստծո մոտ ամեն ինչ ժամանակին է լինում, այնպես որ, սովորիր սպասել:
Երեխա. ահա իսկական երջանկությունը սա է, այլ ոչ թե ձեր այֆոնները:
Երեխաներիդ ձեռքբերումները քո սեփական հաջողություններից կարևոր են:
Փայփայեք ու գուրգուրեք ձեր ծնողներին, քանի որ քանի դեռ նրանք կենդանի են՝ դուք երեխա եք:
Խիղճը տանջում է ոչ նրանց, ում պետք է տանջի, այլ նրանց, ով ունի այն:
Մարդու ամենաուժեղ վախերից մեկն այն գիտակցությունն է, որ ինքը, փաստորեն, երկար ժամանակ սխալվել է:
Շատերը կյանքում կարևոր են համարում ինչ-որ մեկին գտնելը, մինչդեռ եզակիները գիտեն, որ ավելի կարևոր է ինքդ քեզ գտնելը:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը