«նիկոլ, երևի չես կարողանում մարսել ապագա պարտությունդ, ցնցումների մեջ ես». Գայանե Պապոյան
Advertisement 1000 x 90

«նիկոլ, երևի չես կարողանում մարսել ապագա պարտությունդ, ցնցումների մեջ ես». Գայանե Պապոյան

Սիրելի ընկերներ, նիկոլի սորոսական հպատակները ստյոպիկի գլխավորությամբ իրենց ֆեյքերով մի քանի ժամ է իմ վերաբերյալ վարկաբեկիչ լուրեր են տարածում։

Բնականաբար այդ ամենն անում են այն պարզ պատճառով, որ իմ մասնագիտական գործունեությունն եմ իրականացնում՝ պաշտպանելով իշխանության նշանառության տակ եղած անձանց ։

Ստանում եմ տարբեր սպառնալիքներ և վիրավորանքներ, սակայն իմացեք՝

Չեք կարող վախեցնել կամ լռեցնել ինձ!!

Ինչպես աշխատել եմ, այդպես էլ շարունակելու եմ։

Ինչ վերաբերում է ձեր տարածած ստերին, ապա նույնիսկ դա եք փնթի անում։

Ինձ ճանաչողները շատ լավ գիտեն իմ մարդկային և բարոյական արժեքների մասին։

Հ.Գ. նիկոլ, երևի չես կարողանում մարսել ապագա պարտությունդ, ցնցումների մեջ ես։

Գայանե Պապոյանի էջից:



Նման նյութեր