Միջազգային լրատվամիջոցները՝ ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին
Advertisement 1000 x 90

Միջազգային լրատվամիջոցները՝ ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

Հայաստանյան ընտրություններին հետևում են միջազգային լրատվամիջոցները: France24 լրատվամիջոցը գրում է, որ արտահերթ ընտրությունների նպատակն է վերջ դնել պատերազմից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամին: France24-ն իր հոդվածում նաև ներկայացրել է քաղաքացիների տրամադրությունները՝ կապված այս կամ այն թեկնածուի հետ:

Associated Press գործակալությունը գրում է, որ 6 շաբաթ տևած պատերազմից և Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված հրադադարից հետո Հայաստանում ցույցերի մեծ ալիք բարձրացավ, որը երկրի վարչապետին ստիպեց գնալ արտահերթ ընտրությունների:

Euronews-ը նույնպես իր ռեպորտաժում հայտնում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանգեցնող պատճառների և գլխավոր թեկնածուների մասին:

Ռուսական ТАСС գործակալությունը հաղորդում է, որ Հայաստանում բացվել է ավելի քան 2 հազար ընտրատեղամաս, ներկայացնում է սոցիալական հարցումների ֆավորիտներին:

РИА Новости գործակալությունն իր Telegram-ի ալիքում նույնպես հաղորդում է ընտրությունների մեկնարկի մասին, ներկայացնում արտահերթ ընտրություններ անցկացնելու պատճառները, թվարկում հիմնական խաղացողներին: Գործակալությունը նաև տեսանյութ է հրապարակել Հանրապետության Հրապարակից՝ նշելով, որ ընտրությունների առավոտյան Երևանում մթնոլորտը հանգիստ է:

Ընտրություններին է անդրադարձել նաև BBC-ի ռուսական ծառայությունը՝ նաև ներկայացնելով հունիսի 7-10-ը MPG ընկերության կատարած հարցման արդյունքները:

WarGonzo-ի Telegram-ի ալիքը նշում է, որ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից է կախված ամբողջ Անդրկովկասի ապագան:

armlur.am