Նոր Տարին ամենասպասված ձմեռային տոնն է: Գոյություն ունեն մի քանի ժողովրդական նախանշաններ, որոնք կանխարգելում են ոչ ճիշտ վարքն ամանորյա գիշերվա ընթացքում. դրանց օգնությամբ Դուք կարող եք խուսափել 2017թ. անհաջողություններից և դեպի Ձեզ գրավել երջանկությունը և բարօրությունը:
Ամանորյա գիշերը կարելի է փոխել սեփական ճակատագիրը՝ ցանկություն պահելով, նվիրել և ստանալ երկար սպասված նվերներ և սեղանի շուրջը հավաքել հարազատներին և մոտ մարդկանց: Որպեսզի ամանորյա գիշերն իրենից հետո թողնի միայն երջանիկ հիշողություններ, անհրաժեշտ է իմանալ, թե ինչ է պետք հասցնել մինչև 2017թ. Հրեղեն աքլորի տարվա գալը:
Ինչ չի կարելի նվիրել 2017թ. Նոր տարուն
Նվերների մեծամասնությունը շատ սպասված են լինում և երկար ժամանակ ուրախացնում են մեզ: Բայց քչերը գիտեն, որ որոշ նվերներ ընդունակ են վնասել նվերը ստացողին և փչացնել ոչ միայն տոնական տրամադրությունը, այլ նաև լրջորեն վնասել մարդու էներգետիկ դաշտը:
Ծակող-կտրող առարկաներ
Դանակները, մկրատները, նույնիսկ գեղեցիկ հուշանվեր դանակները և դաշույնները կլինեն վատ նվեր 2017թ. Աքլորի տարում: Այսպիսի նվերները ընդունակ են ճեղքվածք առաջացնել մարդու էներգետիկ դաշտում և վնասել ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական առողջությունը:
Գոտիներ
Նույնիսկ որակյալ կաշվե գոտի խորհուրդ չի տրվում նվիրել ամանորյա գիշերը: Այդպիսի նվերները սեղմում են էներգետիկան՝ վնասելով դեղին չակրան, որը պատասխանատու է կամքի և ինքնուրույնության համար:
Հայելիներ
Հայելին պորտալ է դեպի տարածություն, որը միշտ չէ, որ լի է բարեկամաբար տրամադրված հոգիներով: Եթե Դուք չեք ցանկանում վնասել նվեր ստացողին, ապա 2017թ. համար որպես նվեր հայելի մի ընտրեք:
Կատվի տեսքով նկար, քանդակ, գործվածք: Կատվազգիները թռչունների ամենասարսափելի թշնամիներն են: 2017թ. խորհրդանիշը ոչ մի կերպ չի համապատասխանում կատվազգիների հետ: Մի ընտրեք նվեր, որը կապված է կատվազգիների հետ, եթե չեք ցանկանում զայրացնել Նոր տարվա խորհրդանշանին:
Ինչ չի կարելի անել Հրեղեն աքլորի ամանորյա գիշերը
Մի նստեք տոնական սեղանի շուրջը մինչև ժամացույցի համազարկերը:
Տոնածառի կամ սեղանի զարդարման համար մի օգտագործեք կատվի արձանիկ:
Մի հավաքեք տոնածառը մինչև Հին Նոր տարի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը