Հայաստանի Կենտրոնական ընտրահանձնաժողովը սկսել է հրապարակել երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ամենանախնական արդյունքները: Ներկայում հաշվարկվել է քվեաթերթիկների 0,83 տոկոսը 80 փոքր գյուղական համայնքներում:
Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.
1. «Քաղաքացիական պայմանագիր» – 58,04 տոկոս (6107 ձայն),
2. «Հայաստան» դաշինք – 22,01 տոկոս (2316),
3. «Պատիվ ունեմ» – 5,66 տոկոս (506),
4. «Բարգավաճ Հայաստան» – 5,11 տոկոս (511),
5 «Հանրապետություն» – 1,66 տոկոս (175),
6. «Լուսավոր Հայաստան» – 1,25 տոկոս (132):
Մնացած թեկնածուները դեռեւս հավաքել են մեկ տոկոսից ցածր ձայներ: