Ասթմայի ինհալյատորի օգտագործումը կարող է օգնել արագացնել COVID-19-ից ապաքինման գործընթացը, տեղեկացնում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները։
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, բուդեսոնիդի՝ ասթմայի ժամանակ ընդունվող դեղամիջոցի օգտագործումը արագացնում է վերականգնման գործընթացը կորոնավիրուսային վարակի դեպքում։ Այն հակաբորբոքային, հակաալերգիկ եւ իմունադեպրեսիվ ազդեցություն է ունենում։
Գիտնականների տվյալներով՝ բուդեսոնիդի շնորհիվ պացիենտներն ապաքինվում են միջինը 3 օրով ավելի շուտ։ Հետազոտողների խոսքով՝ այս հայտնագործությունը կարելի է անվանել «կարեւոր փուլ համավարակի դեմ պայքարում»։