Ծխելը եւ ասթման մեծացնում են կորոնավիրուսով կրկին վարակվելու ռիսկը. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Ծխելը եւ ասթման մեծացնում են կորոնավիրուսով կրկին վարակվելու ռիսկը. հետազոտություն

Մարդու օրգանիզմում կորոնավիրուսի նկատմամբ մշտական իմունիտետ չի ձեւավորվում. կրկին վարակվելու ռիսկը պահպանվում է նույնիսկ պատվաստումներից հետո: Եվ այդ ռիսկը հատկապես մեծ է ծխողների, ինչպես նաեւ ասթմա ունեցող մարդկանց մոտ, կարծում են Միսուրիի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ նրանք վերլուծել են 62 ամերիկյան կլինիկաներից ստացված տվյալներն ավելի քան 9100 հիվանդի առողջական վիճակի վերաբերյալ, ովքեր հոսպիտալացվել են COVID-19-ի ծանր ընթացքով մինչեւ 2020 թվականի նոյեմբեր: Արդյունքները ցույց են տվել, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո միջին հաշվով 3.5 ամիս 63 մարդ (1 տոկոսից պակաս) վերավարակվել է, 2 հիվանդ մահացել է:

Գրեթե բոլոր հիվանդների մոտ շնչառական եւ լյարդային անբավարարության ցուցանիշներն ավելի ցածր էին, քան առաջին վարակումից հետո, եւ նրանցից ոչ մեկին թոքերի երկրորդ օդափոխություն անհրաժեշտ չէր եղել: Ըստ գիտնականների՝ դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ երկրորդ անգամ վարակված հիվանդներն ավելի արդյունավետ թերապիա են ստացել, քանի որ բժիշկներն ավելի ու ավելի նոր տվյալներ են ստանում COVID-19-ի բուժման վերաբերյալ՝ բացառելով թունավոր եւ անօգուտ դեղամիջոցը:

Հետազոտության հեղինակները պարզել են նաեւ կրկին վարակվելու հավանական ռիսկային խմբերը: Օրինակ, ծխողները գրեթե կրկնակի անգամ ավելի հավանական է, որ կարող են կրկին վարակվել, քան այն մարդիկ, ովքեր չունեն նիկոտինային կախվածություն: Բրոնխային ասթմայի առկայությունը երեք անգամ մեծացնում է այդ ռիսկը, սեւ ռասային պատկանելը՝ երկու անգամ: Ընդ որում, երկու անգամ վարակվածների շրջանում տարիքային եւ սեռային էական տարբերություններ չկային:

news.am