Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ում հաղթեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին
Advertisement 1000 x 90

Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ում հաղթեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին

Փարիզում ընթացող Grand Chess Tour-ի երկրորդ փուլում այսօր հայ գրոյսմաստեր Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին։ Տեղեկությունը հայտնում է ChessBomb.com–ը։

Grand Chess Tour-ի երկրորդ փուլը՝ արագ և կայծակնային խաղի Paris Rapid & Blitz մրցաշարը, ավարտին է մոտենում։

Կայծակնային խաղի առաջին օրն անցկացվեց 9 տուր։ Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին, ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին, ամերիկացի Ուեսլի Սոյին, ոչ ոքի խաղաց հունգարացի Ռիչարդ Ռապորտի, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, պարտվեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջային (ՖԻԴԵ), ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե–Լագրավին։

Արոնյանը 27 հնարավորից ունի 12,5 միավոր և 6–րդ տեղում է։