«Ամենակարևորը այս պահին երկրում նոր շարժում ստեղծելն է, որը կլինի ոչ պոպուլիստական ինչը չափազանց բարդ ու չափազանց կարևոր է». Տաթև Այվազյան
Advertisement 1000 x 90

«Ամենակարևորը այս պահին երկրում նոր շարժում ստեղծելն է, որը կլինի ոչ պոպուլիստական ինչը չափազանց բարդ ու չափազանց կարևոր է». Տաթև Այվազյան

Տաթև Այվազյանի էջից.

Ամենակարևորը այս պահին երկրում նոր շարժում ստեղծելն է որը կլինի ոչ պոպուլիստական ինչը չափազանց բարդ ու չափազանց կարևոր է : Այդ շարժումը արդեն կա,վստահ եմ շատերդ գիտեք, բայց նաև շատ-շատերը տեղյակ չեն:

Խորհրդարան մտած երկու ընդդիմադիր ուժերը առնվազը պետք է առանց ավելորդությունների վերցնեն մանդատները ,հրաժարվեն բոլոր սահմանադրական պաշտոններից ,այդ թվում ԱԺ փոխնախագահից, ընդդիմության համար նախատեսված հանձնաժողովների նախագահներից ու տեղակալներից (մի քանիսն էլ կան) այս կերպ ձևավորելով ցածր լեգիտիմություն ունեցող խորհրդարան:

Երբ գա հարմար պահը պետք է վայր դնել մանդատներն ու ստեղծել խորհրդարանական ճգնաժամ,ինչը կավարտվի նոր արտահերթ ընտրություններով: Իհարկե այս դեպքում էլ կան ռիսկեր, որ դեմ կգնան ամեն ինչին ու կփորձեն միայն իրենց ֆռակցիայով պայքարել, բայց դա էլ երկար չի տևի վստահաբար:

Մի կարևոր խնդիր ևս կա պարտադիր պետք է ցուցակում ներառված բոլոր անձինք հրաժարվեն մանդատներից ինչը սակարկման բարդ խնդիր է լինելու ֆռակցիների ղեկավարներ համար:

Հաջորդ խորհրդարանական ընտրությունները կլինեն առնվազը 1.5-2 տարվա ընդհացքում : Ու մենք ոչ մեկս ժամանակ չունենք կորցնելու ամեն րոպեն կարևոր է,ամեն րոպեն մի թիզ հող է:

Հ.Գ վստահեցնում եմ շատ կարճ ժամանակ անց բոլոր դեգրադացված գյուղացիները դուրս են գալու փողոց ու իրենց գառներին հետ ուզեն : Ծնկաչոք խնդրելու են ընդդիմությանը հեռացնել այս իշխանությանը:

Եվ ուրեմն ի գործ

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ttayvazyan/posts/4312730185444964

 



Նման նյութեր