Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Արցախում բողոքի ակցիաներ են իրականացվում ընդդեմ նախագահ Արայիկ Հարությունյանի: Հազարավոր ցուցարարներ պահանջում են, որպեսզի նա հրաժարական տա և նոր ընտրություններ կազմակերպվեն: Այսօրվա հանրահավաքի ընթցքում ելույթ ունեցավ նաև Արայիկ Հարությունյանը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյնաը Ստեփանակերտի հրապարակում հայտարարեց, թե պատրաստ է հրաժարական տալ, եթե վստահ լինի, որ հնարավոր է կազմակերպել նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Նա մտավախություն ունի, որ իր հրաժարականով կարող է կործանվել Արցախի պետականությունը:
Ցուցարարներից մեկը իր ելույթի ընթացքում հայտարարեց, որ Արայիկ Հարությունյանը արժանապատվություն չունի և փորձելու է կրկին անգամ մոլորեցնել հանրությանը: