Տոնածառն Ամանորի անբաժանելի մասն է։ Woman.ru կայքը ներկայացրել է, թե ինչպես կարելի է տոնածառ պատրաստել սեփական ձեռքերով։

Նախ հարկավոր է թրջել հատուկ սպունգը, որն օգտագործվում է ծաղկեփնջերի ստեղծման համար։ Խորհուրդ է տրվում աշխատանքը կատարել ձեռնոցներով։

Սպունգին հարկավոր է կոնի տեսք հաղորդել։

Հարկավոր է այն հարթեցնել ձեռքերով։

Հիմնական ճյուղից կտրեք մանր ճյուղեր։

Ճյուղերի ներքևի հատվածը հարկավոր է մաքրել փշերից՝ 2-3 սմ։


Գերադասելի է այնպես կտրել ճյուղերի ներքևի հատվածները, որ դրանք հեշտ լինի տեղավորել սպունգի մեջ։

Ամենամեծ ճյուղերը հարկավոր է օգտագործել ներքևի հատվածում։ Դրանք պետք է տեղադրել անկյան վրա։

Առաջին շերտը դասավորելուց հետո անցեք հաջորդին։

Երբ ավարտեք բոլոր շերտերը շարելը, վերևի հատվածում մի ճյուղ դրեք։ Դատարկ հատվածները լցրեք ամենափոքր ճյուղերով։

Բոլոր կողմերից նայեք՝ արդյոք տոնածառը սիմետրի՞կ է ստացվել:

Տոնածառը պատրաստ է:

Անցեք այն զարդարելուն։

Տոնածառը զարդարելու համար կարող եք բնական իրեր ընտրել։




Տոնածառը պատրաստ է։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը







