Տոկիոյում Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հայտարարել Է, որ ալկոհոլային խմիչքների օգտագործումը խաղերի անցկացման վայրերում կարգելվի կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ միջոցառումների շրջանակներում:
«Վարակումների տարածումը թույլ չտալու համար կազմկոմիտեն որոշում Է ընդունել հրաժարվել ալկոհոլի վաճառքից եւ արգելել դրա օգտագործումը մրցումների ժամանակ»,-ճապոնական ԶԼՄ-ները մեջբերում են Օլիմպիական խաղերի եւ Պարալիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հասիմոտոյի հայտարարությունը:
Ճշտվում Է, որ ալկոհոլ չի վաճառվի տեղում: Նաեւ չի թույլատրվելու, որպեսզի հանդիսականներն ալկոհոլ վերցնեն իրենց հետ: Բացի այդ, Օլիմպիական խաղերի տոմս ունեցող անձանց համար COVID-19-ի դեմ պայքարի հանձնարարականների համաձայն, 37,5 աստիճան եւ ավելի բարձր ջերմություն ունեցող մարդկանց կարգելվի մուտք գործել մրցումների անցկացման վայր:
Օլիմպիական խաղերի բացման արարողությունը կկայանա հուլիսի 23-ին: Մրցումները կանցկացվեն մինչեւ օգոստոսի 8-ը: Վերջին որոշումների համաձայն, Օլիմպիական խաղերին հանդիսատեսների սահմանաքանակը կլինի օբյեկտի տարողության 50 տոկոսի մակարդակով, առավելագույնը՝ 10 հազար մարդ»:
Արտակարգ դրություն կամ այլ առաջնահերթ միջոցառումների սահմանման դեպքում, որոնք ուղղված են վարակման կանխմանը, 2021 թվականի հուլիսի 12-ից հետո ցանկացած ժամանակ, հանդիսականների թվաքանակը տրիբունաներում կարող Է կրճատվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: