ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Եվրոպայում իրավիճակը պայթյունավտանգ է ու պետք է քայլեր ձեռնարկել դրա դեէսկալացիայի համար: Այս մասին գրում է Analitik.am-ը:
Շոյգուն նշել է, որ Ռուսաստանը արդեն քայլեր ձեռնարկել է՝ մասնավորապես առաջարկելով զորավարժությունների շրջանները տեղափոխել սահմաններից հեռու:
Մեկ այլ առաջարկն էլ վերաբերում է միջին ու փոքր հեռահարության հրթիռների տեղակայման մարատորիա: