Օդեսայի կենդանաբանական այգու տնօրենը աքաղաղի տեսք է առել ու երգել
Advertisement 1000 x 90

Օդեսայի կենդանաբանական այգու տնօրենը աքաղաղի տեսք է առել ու երգել

Օդեսայի կենդանաբանական այգին հրապարակել է ամանորյա շնորհավորական տեսահոլովակ, որում հաստատության տնօրեն Իգոր Բելյակովը նկարահանվել է գալիք տարվա խորհրդանիշի՝ աքաղաղի դերում:

Բելյակովը երգում է ռուսական շանսոնի ոճով: Երգում, մասնավորապես, նա հորդորում է «ամեն բանում ձգտել կատարելության» և «չամաչել ինքն իրենից»:

Օդեսայի կենդանաբանական այգու տնօրենն առաջներում էլ է նմանօրինակ հոլովակներ պատրաստել. մասնավորապես, 2015 թվականի սկզբին նա քաղաքի բնակիչներին տոների առթիվ շնորհավորել է այծի կերպարով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր