Վերջին օրերին Երեւանում օդի ջերմաստիճանը հասել է վտանգավոր ցուցանիշների:
Նման անոմալ շոգը բացասաբար է ազդում մարդկանց ինքնազգացողության վրա:
Ինչպե՞ս վերապրել անոմալ շոգը՝ պահպանելով առողջությունը.
- Ցերեկը աշխատեք դուրս չգալ փողոց;
- Եթե շատ եք շոգում, փորձեք երկար մնալ տանը, եթե տանը կամ աշխատանքի վայրում օդափոխիչներ չկան, կարող եք ժամանակավոր տեղափոխվել սրճարան կամ քովորքինգ;
- Պետք չէ հույսը դնել օդափոխիչի վրա, քանի որ այն, մասնագետների խոսքով, պարզապես «դուրս է մղում» տաք օդը;
- Աշխատեք բնական գործվածքից եւ վառ գույների հագուստ կրել;
- Եթե փողոց եք դուրս գալիս, գլխարկ դրեք;
- Փողոցում այրվածքներից խուսափելու համար պարտադիր արեւապաշտպան կրեմ օգտագործեք;
- Օրվա ընթացքում շատ ջուր խմեք ՝ օրական առնվազն 1,5-2 լիտր;
- Քաղցր հյութեր կամ գազավորված ըմպելիք խորհուրդ չի տրվում խմել, դրանք էլ ավելի են ուժեղացնում ծարավը;
- Հրաժարվեք ալկոհոլային խմիչքներից, քանի որ դրանք եւս ուժեղացնում են ծարավը;
- Աշխատեք չուտել կծու, տապակած, յուղոտ կամ ապխտած սնունդ, ավելի լավ է ուտել սեզոնային մրգեր եւ բանջարեղեն;
- Հրաժարվեք պաղպաղակից, քանի որ այն շատ շաքար է պարունակում;
- Փողոցում ցերեկը սպորտով մի զբաղվեք: