Քրոնիկական սթրեսը կարող է հանգեցնել Ալցհեյմերի հիվանդության. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Քրոնիկական սթրեսը կարող է հանգեցնել Ալցհեյմերի հիվանդության. հետազոտություն

Քրոնիկական սթրեսի եւ Ալցհեյմերի հիվանդության միջեւ կարող է գոյություն ունենալ կարեւոր կապ, պարզել են ասվտրալացի գիտնականները։

Biological Reviews ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ քրոնիկական սթրեսը կարող է ազդել օրգանիզմի բազմաթիվ կենսաբանական ուղիների վրա։ Գիտնականների կարծիքով՝ գոյություն ունի սերտ կապ սթրեսի այդ տեսակի եւ այն ուղիների ներգործության միջեւ, որոնք ազդում են այդպիսի սթրեսին օրգանիզմի հակազդեցության վրա։

Նոր հետազոտության հեղինակները հայտնաբերել են, որ գենետիկ վարիացիաներն այդ ուղիների ներսում կարող են ազդեցություն ունենալ ուղեղի իմունային համակարգի վարքի վրա՝ առաջ բերելով դիսֆունկցիոնալ ռեակցիաներ։ Վերջնարդյունքում դա կարող է հանգեցնել ուղեղի նորմալ պրոցեսների խախտման, ինչը բարձրացնում է հաջորդող նեյրոդեգեներացիայի եւ, որպես հետեւանք, դեմենցիայի հավանականությունը։

Հետազոտողները նկարագրել են այն բանի մեխանիզմները, թե ինչպես են քրոնիկական սթրեսի գործոններն ազդում գլխուղեղում տեղի ունեցող պրոցեսների վրա, ինչը բորբոքման եւ նեյրոդեգեներացիայի պատճառ է։ Այս հայտնագործությունը կարող է նպաստել դեղամիջոցների ընդունման նոր երաշխավորությունների մշակմանը՝ վերահսկելու համար սթրեսի մակարդակը, ինչը պետք է օգնի նվազեցնելու Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը։

news.am