Տիգրան Քեոսայանը հեռուստատեսային նոր եթերաշրջանում կներկայացնի «Международная пилорама» հաղորդումը: Ռեժիսորը մտադիր է քննարկել ամբողջ աշխարհի կարևորագույն իրադարձությունները՝ հումորով:
«Ժամանակակից թոք շոուները հեղեղված են բացասականի ծայրահեղ տեսակով, հսկայական քանակության բացականչական նշաններով, հակասմայլիկներով, եթե կարելի է այսպես արտահայտվել: Ինձ միշտ թվացել է, թե այս ամբողջ բացասական էներգիան ոչ մի տեղ չի անհետանա, կմնա օդում ու մի օր էլ կհարվածի մեզ: Իմ կարծիքով բոլոր խնդիրներն ու անարդարությունները պետք է քննարկել հումորով: Միայն թե այդ հումորը պետք է պատշաճ մակարդակի վրա լինի: Կձգտենք մեկ այլ անկյան տակ, ավելի հեգնական դիտակետից քննարկել այն ամենը, ինչ կատարվում է աշխարհում»- պատմել է Քեոսայանը։