Հայաստանում հունիսի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք, առողջացել է 82 քաղաքացի, մահացել է՝ 2-ը: Մեկ օրում կատարվել է 3452 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 163 742-ի:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224533 դեպք, որոնցից 216312-ն առողջացման, 4505-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 2620 պացիենտ:
Արձանագրվել է նաև մահվան 1096 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։