«Ֆեյսբուքյան ցունամի մի բաժակ ջրում կամ հետընտրական սրացումներ». Սոս Հակոբյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ֆեյսբուքյան ցունամի մի բաժակ ջրում կամ հետընտրական սրացումներ». Սոս Հակոբյան

Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան էջից.

«Այսօր «Արթուր Վանեցյան» անունը կրող էջով (https://www.facebook.com/Արթուր-Վանեցյան-457017015105682/) տարածվել է հունիսի 23-ին Արթուր Վանեցյանի կողմից կոնկրետ հարցին տրված պատասխանի փոքր հատված:

  1. Տվյալ էջը չի պատկանում Արթուր Վանեցյանին և չի գտնվում իր գրասենյակի վերահսկողության ներքո: Արթուր Վանեցյանը Facebook սոցիալական ցանցում ունի միայն մեկ էջ/profile (https://www.facebook.com/avav111):
  2. Կատարվող նյութի տարածումը կտրված է Վանեցյանի խոսքի կոնտեքստից: Արթուր Վանեցյանը հարցին ի պատասխան ասել է, որ չի տեսել Նիկոլ Փաշինյանի ելույթում համերաշխության կոչ, այլ տեսել է միայն սպառնալիքների տարափ ձևակերպված ավելի գեղեցիկ բառերով….այնուհետև Վանեցյանը շեշտում է, որ Նիկոլ Փաշինյանի խոսքերին հավատալ չի ուզում և չի կարող….եթե Ն.Փ.-ն իրապես համերաշխություն և հանգստություն ուզենա բերի, ապա նա միայն ուրախ կլինի, սակայն քանի որ Ն.Փ. խոսքերն ու գործը տարբերվել են մշտապես, Ա.Վ.-ը դրան չի հավատում: Դրանից հետո ասվել է, որ հայելային վերաբերմունք է լինելու Ն.Փ.-ի նկատմամբ: Նշվել է նաև, որ մենք հստակ գործող ընդդիմադիր ուժ ենք, բայց դա չի նշանակում, որ երկրում փաստացի իշխանությունների հետ պետք է լինենք թշնամության մեջ: Թշնամիներ երկրի ներսում որևէ մեկը չպետք է փնտրի և ունենա: Վերջում վերահաստավել է, որ լինելու է հայելային վերաբերմունք: Այսինքն՝ դա նշանակում է, որ մեր դեմ սրով եկողը սրից էլ կընկնի: (Հղումը՝ https://www.facebook.com/watch/?v=279244143989943):
  3. Ինչպես հասկանում եմ, ոմանք էքստրիմներ են փնտրում: Հիմա հարց այդ մարդկանց. հունիսի 22-ի ասուլիսում այդ էքստրիմը գտե՞լ եք: Եթե այո, ապա խնդրում եմ լինք տրամադրել, թե՞ դուք միայն ուրիշի հաշվին եք էքստրիմ սիրում:

#Պատիվ_ունեմ»



Նման նյութեր