Լեոնտեւի ներկայացուցիչը պատասխանել է նրա վիրահատությունների մասին խոսակցություններին
Advertisement 1000 x 90

Լեոնտեւի ներկայացուցիչը պատասխանել է նրա վիրահատությունների մասին խոսակցություններին

72-ամյա էստրադային երգիչ Վալերի Լեոնտեւի ներկայացուցիչը հերքել է լուրերն այն մասին, որ դերասանը երկու վիրահատություն է տարել, գրում է «РИА «Новости»-ին:

«Ոչ մի վիրահատություն չկա», – հայտարարել է նա: Ադմինիստրատորն ընդգծել է, որ Լեոնտեւը իրեն լավ է զգում։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Վալերի Լեոնտեւը, իբր, երկու վիրահատություն է տարել՝ աչքի եւ ոտքերի վրա: Ինսայդերները պնդում էին, որ երգիչը առողջական խնդիրների պատճառով բաց է թողել «Муз-ТВ» մրցանակը։ «Հիվանդ ծնկները նրան անհանգստացնում են «2000-ականների» սկզբից։ Համերգի ժամանակ, կատարելով պարային բարդ էլեմենտներ, նա վնասեց մեկ ոտքը, իսկ շուտով նաեւ երկրորդ ոտքը։ Հավանաբար, հին վնասվածքները գլուխ են բարձրացրել», – kp.ru-ին ասել է անանուն զրուցակիցը։

Աղբյուրը հավելել է, որ Լեոնտեւի մոտ աչքերի խնդիր կարող էր առաջանալ, իբր, անհաջող պլաստիկայից, որն արվել է տարիներ առաջ մեկ այլ երկրում եւ հանգեցրել է նրան, որ կոպերը չեն կարող ամբողջությամբ փակվել:

news.am