Աջափնյակում ևս 5 ապօրինի կառույց է ապամոնտաժվել
Advertisement 1000 x 90

Աջափնյակում ևս 5 ապօրինի կառույց է ապամոնտաժվել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ միայն Աջափնյակում ևս 5 ապօրինի կառույց է ապամոնտաժվել: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ քաղաքապետարանին ապամոնտաժման ընթացքում մեծապես աջակցում են ՀՀ ոստիկանության ուժերը՝ պահպանելով հասարակական կարգը քանդման աշխատանքների ընթացքում:

«Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ինտենսիվ ապամոնտաժումներից առաջ, վերջին վեց ամիսներին միայն Աջափնյակում 34 ինքնակամ կատռույց է ապամոնտաժվել:

Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակվում է։

Երևանի քաղաքապետարանը կրկին հորդորում է հարգել օրենքը և զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից»,- ասված է հաղորդագրության մեջ:



Նման նյութեր