«Հասկացա, որ ես պետք է իմ հայտնիությունն օգտագործեմ կարեւոր թեմաների մասին խոսելու նպատակով». Դավիթ Միրոյանը՝ պրոդյուսերի եւ հիփ-հոփ արտիստի իր գործունեության մասին
Advertisement 1000 x 90

«Հասկացա, որ ես պետք է իմ հայտնիությունն օգտագործեմ կարեւոր թեմաների մասին խոսելու նպատակով». Դավիթ Միրոյանը՝ պրոդյուսերի եւ հիփ-հոփ արտիստի իր գործունեության մասին

Հայաստանում հիփ-հոփ երաժշտությունը ավելի ու ավելի է տարածվում, այս ժանրի հնաբնակների կողքին այսօր հայտնվում են նոր արտիստներ, որոնք գրավում են լսարանի ուշադրությունն ու YouTube հարթակը։ Հայաստանում այսօր արդեն պոպուլյար երաժշտական ուղղության հիմքերում կանգնած են մի քանի արտիստներ, ովքեր արեւմուտքում հայտնի այս ուղղությունը բերեցին մեր երկիր, ներկայացրին հայ լսարանին ու դրեցին հայկական հիփ-հոփ երաժշտության հիմքը։ Երաժշտասերների շրջանում հայտնի ռեփեր Դավոն (Դավիթ Միրոյան) այս եզակի արտիստների շարքում էր։ Լինելով նաեւ պրոդյուսեր՝ Դավիթը ինքն էր որոշում, թե ինչ ձեւաչափում պետք է լինի իր՝ արտիստի կերպարն ու նրա մատուցած երաժշտությունը։ Թե այդ տարիներին ու թե հիմա Դավիթը երաժշտական այս նախագիծն օգտագործում է մի շարք կարեւոր սոցիալական խնդիրներ բարձրաձայնելու համար։

«Երբ Դավո նախագիծը հաջողություն ունեցավ ու սիրվեց, ես հասկացա, որ ես պետք է իմ հայտնիությունն օգտագործեմ կարեւոր թեմաների մասին խոսելու, հասարակությանը հուզող հարցեր քննարկելու եւ ինչ-որ հարցերի շուրջ էլ ինֆորմացնելու նպատակով։ Ինձ լսում են հատկապես երիտասարդներ, իմ երգերի միջոցով խոսելով հաշմանդամություն ունեցող մարդկանց հավասար իրավունքների կարեւորության, բռնության դեմ պայքարելու անհրաժեշտության, պատասխանատվության, բարոյական արժեքների եւ այլ կարեւոր թեմաների մասին՝ ես ինձ լավ եմ զգում, որովհետեւ հասկանում եմ, որ այս բոլոր հարցերի կարեւորությունը հասցնում եմ ինձ հետեւող մարդկանց, նրանց շրջանում պրոպագանդում եմ այդ արժեքները»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց արտիստը:

Դավիթն արդեն մոտ 15 տարի է՝ պրոդյուսերական գործունեություն է ծավալում՝ թե մեդիայի, թե շոու բիզնեսի ոլորտում, ակտիվ համագործակցում է պետական կառավարման օղակների, նախարարությունների, պետական կառույցների հետ, երկար տարիներ աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում ու զբաղեցրել կարեւոր պաշտոններ, եւ ինչպես ինքն է նշում՝ այս բոլոր հնարավորություններն օգտագործել է ավելի մասշտաբային մակարդակում կարեւոր սոցիալական հարցեր բարձրաձայնելու ու ինչ-որ խնդիրներ լուծելու համար։

«Ինձ համար կարեւոր է օգտակարության գործոնն այն նախագծի, որի վրա ես աշխատելու եմ։ Ինձ համար շատ կարեւոր է այն, որ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցելուց հետո, օրինակ, ես ստացա արձագանք այն մասին, որ նախագծից հետո առավել ակտիվացել է կապը նախարարության եւ քաղաքացիների միջեւ, քաղաքացիների իրազեկվածության մակարդակը բարձրացել է։ Ինձ համար կարեւոր է այն, որ Հանրային հեռուստաընկերությունում աշխատելու եւ հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը լինելու տարիներին մեր եթերում հայտնվեց նոր նախագիծ, որը հայապահպանության ու աշխարհում Հայաստանն ու հայկական մշակույթը ճանաչելի դարձնելու շեշտադրումն ունի։ Ինձ համար կարեւոր է, որ Առողջապահության նախարարության հետ իրականացրած նախագիծը մարդկանց շրջանում տարածեց առողջ ապրելակերպի գաղափարը։ Ինձ համար կարեւոր է, որ Հայ համերգ նախագծի վրա աշխատելիս ես նպաստեցի հայկական երաժշտության ժառանգության պահպանմանը եւ այդպես շարունակ։ Այսինքն՝ ինձ համար կարեւոր է նպատակը, որին ծառայում է իմ գործը»։

Ամբողջությամբ՝ news.am



Նման նյութեր