Մեգան Մարքլը դստեր ծննդյան վկայականում ազատվել է թագավորական տիտղոսից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մեգան Մարքլը դստեր ծննդյան վկայականում ազատվել է թագավորական տիտղոսից

Մեգան Մարքլը չի օգտագործել Սասեքսի դքսուհու տիտղոսը դստեր՝ Լիլիբեթ Դիանա Մաունթբեթեն-Վինձորի ծննդյան վկայականում։ Նրա ամուսինը՝ արքայազն Հարին, սակայն, որոշել է փաստաթղթում նշել իր տիտղոսը՝ նրա թագավորական մեծություն (HRH), հայտնում է TMZ-ը։

Բանն այն է, որ այս փաստաթուղթը տարբերվում է զույգի ավագ որդու՝ Արչիի ծննդյան վկայականից։ Նրա փաստաթղթում մայրը նշված է որպես «Ռեյչլ Մեգան, Նորին արքայական վսեմություն՝ Սասեքսի դքսուհի»։

Սակայն նոր փաստաթղթում մոր թագավորական տիտղոսի մասին ոչ մի բառ չկա։ Այս անգամ նա պարզապես գրել է «Ռեյչել» ծննդյան անվան դաշտում, «Մեգանը» որպես իր երկրորդ անունը եւ «Մարքլը» որպես ազգանուն:

Ինչ վերաբերում է Հարիին, ապա որպես անուն նա գրել է «Սասեքսի դուքս» տիտղոսը, իսկ ազգանունը՝ «Նորին արքայական վսեմություն» կարգավիճակը։

2020 թվականի հունվարին արքայազն Հարին եւ Մեգանը, որոնք որոշում են կայացրել վայր դնել թագավորական ընտանիքի անդամների լիազորությունները, Բուքինգհեմյան պալատում հայտարարել են, որ իրենք այլեւս չեն կարող օգտագործել թագավորական մեծության իրենց կարգավիճակը:

news.am