
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ասել է, որ ՈւԵՖԱ-ի հովանու ներքո գործող ֆուտբոլային մրցաշարերն իրենց ներկայիս ձևաչափերով անարդյունք են:
«ՈւԵՖԱ-ն պետք է մտահոգվի ավելի գրավիչ մրցաշարեր ստեղծելու հարցում: Ֆուտբոլը մեռնում է, այն երիտասարդներին չի գրավում: Հանդիսատեսի քանակը նվազում է, և եթե ոչինչ չարվի, ապա իրավիճակը շատ վատ կլինի»,- մեջբերում է Պերեսին Marca-ն:
Պերեսը սա ասել է՝ նկատի ունենալով Սուպերլիգայի ձախողումը: Ապրիլին հայտնի դարձավ բարձրակարգ թիմերի կողմից Սուպերլիգայի ստեղծման մասին: Դրանից հետո 12 հիմնադիր ակումբներից 9-ը դուրս եկավ նախագծից, միայն «Բարսելոնան», «Ռեալը» և «Յուվենտուսը» չհրաժարվեցին մասնակցելուց նոր մրցաշարին: