Ինչպիսի՞ն էր 2016-ը շոու-բիզնեսի ներկայացուցիչների համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպիսի՞ն էր 2016-ը շոու-բիզնեսի ներկայացուցիչների համար

Ցուրտ քամիներով լի 2016-ը ավարտվեց՝ իր հետ տանելով այն ամենը, ինչ հասցրեց բերել մեր կյանք և տանել մեր կյանքից: Տարօրինակ «ցուրտ» էր 2016-ը հայերիս համար, հատկապես՝ ապրիլին… Սակայն մարդն ի վերուստ ասես օժտված է պայքարելու, ցավը հաղթահարելու գենետիկ կոդով, քանի որ յուրաքանչյուրիս ցանկություններից ամենահզորը, միանշանակ, ապրելու, լինելու, «շարունակվելու» ցանկությունն է: Եվ տարին ամփոփելով՝ պարզորոշ է դառնում, որ առաջին հայացքից անհետաքրքիր թվացող 365 օրերը բավականին հագեցած են եղել: Այլ հարց է, թե ինչպիսի՞ հուշերով, իրադարձություններով և գույներով էր հագեցած տարին: Մենք զրուցեցինք հայկական շոու-բիզնեսի և հեռուստատեսության հայտնի ներկայացուցիչների հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչպիսի՞ն էր 2016-ը նրանց համար:

Պրոդյուսեր Արմեն Պետրոսյան. «2016-ը իմ երկրի համար կարմիր էր՝ արյուն շատ կար»

 15731576_1383558071664147_1003292645_n

Մեզ հետ զրույցում պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանը նշեց, որ 2016-ը անձնական դաշտում բացասական է եղել: «2016-ին ես մեծ ցավ եմ ապրել, քանի որ կյանքից հեռացավ հայրս: Ես կորցրեցի մի մարդու, ով ինձ համար ամեն ինչ էր: Այս ցավը չեմ մոռանա իմ ողջ կյանքում»,- անկեղծանում է Արմենը:

Գործնական բնագավառում տարին պրոդյուսերի համար հագեցած էր ձեռքբերումներով:

«2016-ին «Ֆուլ հաուսը» ստանձնել է սիտքոմների առաջատարի դերը: Եվ ԱՄՆ-ում կայացած «Պան Արմենիա» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է լավագույն սիտքոմ անվանակարգի: Բացի այդ, 16 տարի անց, հավաքվեցինք КВН-ի «Նոր հայեր» թիմով՝ Կրեմլի դահլիճում, КВН-ի 55-ամյակին նվիրված խաղին մասնակցելու: Ավելին՝ ստացանք մրցանակ»,- նշում է Արմենը:

15782683_1383558074997480_1502535729_n

15782472_1383558058330815_866601770_n

Արմենին և մեր բոլոր զրուցակիցներին առաջարկեցինք ընդհանրացնել տարին ամփոփող մեկ գույնով:

«2016-ը իմ երկրի համար կարմիր էր՝ արյուն շատ կար: Կցանկանամ, որ իմ երկրում նման բաներ երբեք չլինեն: Ես ուզում եմ, որ Հայաստանը միշտ ունենա կապույտ երանգը»,- նշեց նա: 

 «Ուզում եմ, որ ոչ մի մայր զավակ չկորցնի, սև չհագնի». պարուհի, հաղորդավարուհի՝ Մարինե Մարտիրոսյան

 15750372_1383558101664144_78026365_n

«Իսկապես ժամանակը սարսափելի արագ է սլանում: Ի ուրախություն ինձ, 2016-ին հիշելու իրադարձությունները շատ ավելին են, քան նրանք, որոնց մասին կցանկանայի մոռանալ: Սիրում եմ ընտանիքիս հետ անցկացրած տարվա յուրաքանչյուր օրը՝ ձագուկներիս մեծանալը, նրանց ամեն նոր բառը, նոր ժեստը, նրանց ուրախությունն ու չարաճճիությունները, եթե անգամ բարկացնում են: Մոռանալու բան գրեթե չկա, բացի…Վերջերս հայտնվեցի պայթյունավտանգ իրավիճակում: Նոյեմբերի 3-ն էր: Մոսկվայի գեղեցիկ դահլիճներից մեկում համերգ էր, որին ես նույնպես մասնակցում էի: Վեց տարի դադարից հետո պետք է նորից բեմ բարձրանայի: Բարձրացա, պարեցի, անսահման երջանիկ էի: Բայց անմիջապես իմ ելույթից հետո ոստիկանները դահլիճ մտան և դադարեցրեցին համերգը: Ասացին, որ պետք է լքել շենքը: Բոլորիս էվակուացրեցին: Դժվար ու անտանելի էր այն պահը, երբ ես ետնաբեմում էի, իսկ ամուսինս աղջկաս հետ դահլիճում էր: Եվ հնարավոր չէր կապ հաստատել նրանց հետ: Փառք Աստծո, երկար չտևեց. շուտ գտանք իրար և դուրս եկանք շենքից: Ի վերջո, պարզվեց, որ կեղծ ահազանգ էր, սակայն Ոստիկանությունն իրավունք չուներ չէվակուացնելու: Ես վախկոտ մարդ չեմ, բայց այդ օրը վախեցել էի բոլորիս համար՝ նույնիսկ տղայիս, որ այդ պահին տանն էր… Ա՛յ դա կցանկանայի մոռանալ»,- նշում է Մարինեն:

15782153_1383558108330810_716170869_n

15782261_1383558118330809_1259758364_n

2016-ի ձեռքբերումներից է համարում կրկին բեմ բարձրանալը, իսկ բացթողումը՝ հայրենիք չգալը: Մարինեի համար անցյալ տարին սպիտակ գույն ունի:

«Ասում են՝ սպիտակ գույնի մեջ բոլոր գույները կան… Կա նաև սևը: Ինչպես ասում են՝ սև գծին հաջորդում է սպիտակը: Կուզեմ այս տարվա բոլոր վառ գույները տանել հաջորդ տարի: Բոլորը, բացի սևից: Ուզում եմ, որ էլ ոչ մի կորուստ չունենա մեր ազգը, ոչ մի մայր զավակ չկորցնի, սև չհագնի: Խաղաղություն եմ մաղթում, առողջություն և բարեկեցություն իմ հայ ժողովրդին»,- ասում է Մարինեն: 

«Ինձ համար նա շարունակում է ապրել». հաղորդավարուհի Լիաննա Տեր-Մինասյան

 «Անցած տարվա մեջ շատ հետաքրքիր և անմոռանալի պահեր են եղել: Ամենատպավորիչն ինձ համար մեր մտերիմ ընկերների կողմից, ընտանիքիս համար, կազմակերպած անակնկալ weekend-ն էր՝ քաղաքից դուրս: Ուշագրավ էր, որ հրավիրված էր նաև լուսանկարիչ, ով այդ ամենն անմահացնում էր»,- պատմում է Լիաննան: Հաղորդավարուհու համար 2016-ը առանց կորուստի չի եղել:

«2016-ին ԱՄՆ-ում վաղաժամ կյանքից հեռացավ հարազատ ավագ հորեղբայրս: Ինձ համար նա շարունակում է ապրել»,- ասում է նա: Տարվա բացթողումների մասին խոսելիս՝ Լիաննան նշում է, որ բացթողումներ չի մտաբերում, իսկ դա իր հերթին՝ նշանակում է, որ ինչ էլ եղել է, ազդեցիկ բացթողում չի եղել: «2016-ը ինձ համար վարդագույնի երանգների մեջ էր: Կապիկի տարին ինձ հաճելի անակնկալներ էր պատրաստել: Տեղ-տեղ նաև կանաչ գույն կար, դա իմ առջև դրված նպատակների իրականացումն էր: Նաև երկնագույն կար՝ այն երազանքներն են, որոնք անցնող տարվա մեջ ես ունեցա և որոնց իրականացումն ակնկալում եմ Աքլորի տարվա մեջ»,- հույս է հայտնում Լիաննան:

Քրիստինե Մարտիրոսյան