Ալեն Դելոնը ինսուլտից հետո առաջին անգամ լուսանկարվել է ամսագրի համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ալեն Դելոնը ինսուլտից հետո առաջին անգամ լուսանկարվել է ամսագրի համար

Լեգենդար Ալեն Դելոնն ինսուլտից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել Paris Match-ին և հայտնվել է ամսագրի շապիկին: Լուսանկարը հրապարակվել է Ինստագրամ սոցիալական ցանցում:

Դելոնը, ով իր 85-ամյակը նշեց անցյալ տարի, ամսագրի շապիկին հայտնվել է իր շան հետ:

Որոշ երկրպագուներ լուսանկարի մեկնաբանություններում գրել էին, որ հիվանդությունը շատ է փոխել դերասանին, իսկ մյուսները պարզապես հարգանքի խոսքեր էին հղել Դելոնին, նշելով, որ նա կենդանի լեգենդ է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը