Դժվարանցանելի է Բերդ – Ճամբարակ ճանապարհը
Advertisement 1000 x 90

Դժվարանցանելի է Բերդ – Ճամբարակ ճանապարհը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  27-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, ուժեղ  քամու պատճառով  դժվարանցանելի է Բերդ – Ճամբարակ  ճանապարհը: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Արթիկի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց  լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական  նշանակության ավտոճանապարհները  բաց են: