Covid 19-ով հիվանդանալուց հետո Անիտայի Ցոյի ձեռքը քարացել է
Advertisement 1000 x 90

Covid 19-ով հիվանդանալուց հետո Անիտայի Ցոյի ձեռքը քարացել է

Չինական վարակը լրջորեն հարվածել է 50-ամյա արտիստուհու առողջությանը՝ խախտելով նրա օրգանիզմում հորմոնների եւ միներալների հավասարակշռությունը:

Կորեական ծագմամբ 50-ամյա ռուս երգչուհի Անիտա Ցոյը գանգատվել է Covid-19-ի լուրջ հետեւանքներից: Երգչուհու խոսքով՝ չինական վարակով վարակվելուց հետո նրա մոտ խախտվել է կալցիումի հավասարակշռությունը։  Դերասանուհին Շվեյցարիայում բուժման համար 35 հազար եվրո է ծախսել: Կլինիկայում նա լուրջ վիրահատության է ենթարկվել։

«Հին տրավմա ունեի եւ ողջ կալցիումը գնացել է այնտեղ։ Ես չկարողացա ձեռքս շարժել, ուղղակի քարացել էր։ Հատուկ մեքենա կանչեցինք, որը  կալցիումը քաշում էր եւ  ամբողջովին մաքրում էր հոդերս», – ասել է Ցոյը՝ НТВ-ին տված հարցազրույցում:

Այժմ, բարեբախտաբար, Անիտան իրեն շատ ավելի լավ է զգում՝ ձեռքը նորից սկսել է շարժվել։ Արտիստուհին նույնիսկ կարողացել է վերադառնալ բեմ՝ կրկին ուրախացնելով ռուսաստանցիներին իր անփոփոխ հիթերով։ Մինչդեռ, այլ հայտնի մարդիկ նույնպես բողոքում են, այսպես կոչված, հետքովիդյան սինդրոմից։

news.am