Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը ներկա է եղել իր 96-ամյա երկրպագուի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Սայրուս Փորթերի ընտանեկան սուրբծննդյան ընթրիքին: Այդ մասին գրում է Mashable պորտալը:
Դերասանուհին կիթառ է նվագել և կատարել է իր Shake it Off երգը: Սվիֆթը նաև բազմաթիվ սելֆիներ է արել Փորթերի ընտանիքի անդամների հետ:
Թեյլոր Սվիֆթը 27-ամյա ամերիկացի քանթրի-փոփ-երգչուհի է: Նա իր կարիերայի ընթացքում վաճառել է ալբոմների 40 մլն օրինակ և ստացել «Գրեմմի»-ի 10 պարգև:
2016 թվականին նա, ըստ Forbes հանդեսի վարկածի, գլխավորել է ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշը:
Հրատարակությունն արտիստուհու 12 ամսվա եկամուտները գնահատել է 170 մլն դոլար: