Ոմանց համար հնդկաձավար ուտելը կարող է վնասակար լինել, հավաստիացնում է էնդոկրինոլոգ, սննդաբան Տատյանա Բոչարովան։
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, հնդկաձավարի ապուրը հիպոալերգեն մթերք է, որը նշանակվում է բուժական սեղանների համար եւ մտնում է հիվանդությունների (այդ թվում եւ աղեստամոքսային տրակտի) բուժման եւ կանխարգելման սննդակարգերի մեջ։
«Հնդկաձավարի անհատական անմարսելիությունը բավական հազվադեպ երեւույթ է։ Խնդիրն առաջանում է միայն այն դեպքում, եթե չափից ավելի շատ են ուտում հնդկաձավարով ապուր. բջջանյութը, որը պարունակվում է հնդկաձավարում, կարող է հանգեցնել փքվածության եւ գազագոյացման»,- ասել է մասնագետը։
Սննդաբանի խոսքով՝ աղիների խնդիրների առկայության դեպքում հնդկաձավարով ապուրը չի կարելի համադրել ճարպոտ մթերքների, օրինակ՝ ձկան կամ մսից կիսաֆաբրիկատների հետ։ Մասնագետը նաեւ խորհուրդ է տվել հնդկաձավարը չշոգեխաշել եռման ջրով, այլ եփել. այդպես այն ավելի հեշտ է յուրացվում։
news.am