Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները։ Ինչպես հայտնում է Sputnik Ադրբեջանը, զորավարժությունները կրում են «Մուստաֆա Քեմալ աթաթուրք – 2021» անվանումը։
Զորավարժություններին, որոնք կտևեն մինչև հունիսի 30-ը, կմասնակցեն մինչև 600 զինվորականներ։ Գործի են դրված տանկեր, մարտական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ ռազմական տեխնիկա: