Հայտնի շոումեն և պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, կրկին ծիծաղեցրել է համացանցի օգտատերերին՝ յուրօրինակ և արտասովոր ձևով շնորհավորելով սիրելի ընկերուհու` Ալսուի տարեդարձը։
Ժաննան Instagram-ում զվարճալի ֆոտոկոլաժներ է հրապարակել` օգտագործելով ֆոտոարվեստի ամենահայտնի գլուխգործոցները և դրանց վրա «փորձարկելով» իր և ընկերուհու դեմքերը։
Պետք է ասել, որ ռետրո ոճի կոլաժները հիանալի են ստացվել։
«Այսօր իմ հին ընկերոջ, հին ընկերուհի Ալսու Ռալիֆովնայի ծննդյան օրն է․ 100 տարի է՝ գիտենք իրար։ Այս տոնի առթիվ որոշեցի հրապարակել մեր հին լուսանկարները։ Ձեր խորհուրդն է պետք՝ ո՞ր լուսանկարը տպեմ և գեղեցիկ շրջանակով նվիրեմ նրան»,-կատակել է Ժաննան։
Գրառմանն արձագանքել է Ժաննայի ամուսինը՝ բազմաթիվ ծիծաղող էմոջիներով։ Զգացմունքները չեն թաքցրել նաև Ժաննայի հայտնի ընկերուհիները։
«Չեմ կարո՜ղ, հիստերիկացել եմ»,-գրել է հայտնի պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանը։ «Հիստերիկանալու» մասին խոստովանել է նաև երգչուհի Յուլյա Կովալչուկը։ Ինքը՝ Ալսուն, որի 38 տարին լրացել է նախօրեին, այսպիսի մեկնաբանություն է թողել․ «Ա՜, պաշտում եմ քեզ»։
Մեկ օրում Լևինայի գրառումը դիտել է գրեթե 40 հազար օգտատեր։
Սրտառուչ տողերից բացի, Լևինան նաև զվարճալի տեսանյութ է հրապարակել, որում պարում է Ալսուի հետ։