Հաշտություն չի լինի․ արքայազններ Հարին եւ Ուիլյամը չեն պատրաստվում փակել պատերազմի էջը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հաշտություն չի լինի․ արքայազններ Հարին եւ Ուիլյամը չեն պատրաստվում փակել պատերազմի էջը

Հուլիսի 1-ին տեղի կունենա արքայադուստր Դիանայի հիշատակին նվիրված արձանի բացումը։ Արքայադուստրն այդ օրը կդառնար 60 տարեկան, եթե չլիներ չարաբաստիկ ավտովթարը։

Կորոնավիրուսը միջոցառման անցկացման հարցում իր շտկումներն է կատարել։ Համավարակի նոր ալիքի հետեւանքով ստիպված եղել չեղարկել մեծ արարողությունը՝ սահմանափակվելով միայն ամենամտերիմ մարդկանց ներկայությամբ։ Ի սկզբանե ծրագրվում էր, որ հրավիրված կլինի մոտ հարյուր մարդ։

Ինչպես սպասվում էր, բացմանը ներկա կլինեն արքայազններ Հարին եւ Ուիլյամը, սակայն կարանտինային միջոցառումներից ելնելով՝ նրանց թույլ չեն տա միմյանց մոտենալ։ Ավելին, Daily Mail-ի ինասայդերները հայտնում են, որ արքայազն Ուիլյամն առանձնապես մեծ ցանկություն ցունի շփվելու եղբոր հետ։

Բուքիմգհեմյան պալատը ծրագրում է առավել մեծ միջոցառում անցկացնել սեպտեմբերին։ Սակայն հուլիսի մեկին բացմանը կմասնակցի Էլթոն Ջոնը․ հենց նա է դարձել հուշարձանի ստեղծման գլխավոր հովանավորը։

news.am



Նման նյութեր