Ինչպե՞ս նվազեցնել ձեռքի ցավը կորոնավիրուսի դեմ պատվաստվելիս
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս նվազեցնել ձեռքի ցավը կորոնավիրուսի դեմ պատվաստվելիս

Ներարկման հատվածում ցավը ամենատարածված կողմնակի ազդեցությունն է կորոնավիրուսի դեմ պատվաստուման ժամանակ:

Daily Express-ը կիսվել է մի քանի խորհուրդներով, թե ինչպես կարելի է նվազեցնել ձեռքի ցավը:

  • Ներարկման հատվածի վրա կարելի է ջրի մեջ թրջած մաքուր կտոր դնել, որը կօգնի նվազեցնել այտուցն ու ցավի զգացողությունը:
  • Պետք է հիշել, որ որոշ մարդկանց մկանները ավելի լավ են հանգստացնում ոչ թե սառը, այլ տաք թրջոցով:
  • Որոշ դեղամիջոցներ, ինչպիսիք են ասպիրինը, իբուպրոֆենը, պարացետամոլը, նույնպես կարող են օգնել պայքարել տհաճ զգացողությունների դեմ: Այնուամենայնիվ, հարկ է հիշել, որ չպետք է դրանք չարաշահել:
  • Պատվաստումից հետո խորհուրդ է տրվում ձեռքը ակտիվ օգտագործել, օրինակ` ծալել եւ ուղղել, քանի որ այդ կերպ մեծանում է արյան հոսքը ներարկման հատված, ինչը օգնում է նվազեցնել ցավը:

Բացի այդ, պատվաստումից անմիջապես առաջ մասնագետները խորհուրդ են տալիս թուլացնել ձեռքը, իսկ պատվաստվելու պահին՝ չլարել:

news.am