
Հենրիխ Մխիթարյանի փայլուն գոլը Boxing Day-ի շրջանակներում զարմացրել է բոլորին:
EuroSport-ը Le Buzz խորագրի ներքո անդրադարձել է Մխիթարյանի գոլին՝ նշելով, որ նման հարվածը պարզապես անհավատալի էր:
Ըստ պարբերականի լրագրողների՝ նման գոլ այս մրցաշրջանում դեռ չէր եղել և դժվար էլ լինի:
Պարբերականը գրում է, որ արդեն իսկ պետք է դադարեցնել բոլոր քվեարկությունները, քանի որ մրցաշրջանի լավագույն գոլը հեղինակել է մանչեսթերյան ակումբի հայ կիսապաշտպանը:
Սիրարփի Աղաբաբյան