Արքայազններ Հարին եւ Ուիլյամը վիճել են պապիկի հուղարկավորությանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արքայազններ Հարին եւ Ուիլյամը վիճել են պապիկի հուղարկավորությանը

Բրիտանացի պատմաբան եւ կենսագիր Ռոբերտ Լեյսին հայտարարել է, որ արքայազն Ուիլյամը՝ արքայազն Հարիի ավագ եղբայրը, ատում է նրա կնոջը՝ Մեգան Մարքլին: Հենց նրա պատճատով են եղբայրները վիճել պապիկի՝ Բրիտանիայի թագուհու ամուսնու՝ արքայազն Ֆիլիպ հուղարկավորության ընթացքում, հայտնում է Daily Mail-ը։

Լեյսիի խոսքով՝ Ուիլյամի եւ Հարիի միջեւ կոնֆլիկտը սկսվել է մոտ երեք տարի առաջ, սակայն Ֆիլիպի հուղարկավորության ընթացքում արքայազնների ծանոթների մոտ հույս է առաջացել, որ եղբայրները կհաշտվեն։ Սակայն անկախ արարողության ընթացքում հանգիստ վարքագծից՝ եղբայրների միջեւ կոնֆլիկտը շարունակվել է Քենեթբերիի  տաճարից դուրս։

«Ահա նրանք, պատրաստ վիճել նույնքան զայրալից, որքան միշտ»,- Լեյսիին պատմել է վեճի ականատեսներից մեկը։

Ինսայդերը որպես Ուիլյամի եւ Հարիի միջեւ վեճի մեղավոր մատնանշում է Մեգան Մարքլին։

style.news.am



Նման նյութեր