Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խփել է Պրեմիեր լիգայում իր երկրորդ գոլը: Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ կարիճ հարվածով, ինչը շատերի կողմից բնորոշվել է՝ որպես գերֆանտաստիկ գոլ:
Մխիթարյանի գոլից հետո մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինիոն պտտվեց դեպի պահեստայինների նստարանը և մի քանի անգամ բացականչեց՝ սա գոլ էր:
Խաղավարտին էլ գոռաց ֆուտբոլիստի համբավ ունեցող Զլատան Իբրահիմովիչը, Հենիխին շնորհեց կրնկով հարվածների արքայի տիտղոսը:
Մխթիարյանի գոլը շատ արձագանքներ ստացավ նաև հայտնի ֆուտբոլային գործակալների կողմից: Շատերն անդրադարձել են նրան, որ իրականում Մխիթարյանի գոլը խփվեց ակնհայտ խաղից դուրս վիճակից:
Այս դրվագի մասին հետաքրքիր միտք է արտահայտել նախկին ֆուտբոլիստ, այժմ՝ ֆուտբոլային փորձագետ Գարի Լինկերը:
«Մխիթարյանի գոլն այնքան լավն էր, որ այն գրանցեցին անգամ խաղից դուրս իրավիճակից»,- նշել է Լինկերը:
Լինկերը նշել է, որ միշտ հետևում է Մխիթարյանին և հավանում է նրա խաղը:
Սիրարփի Աղաբաբյան