Արմենիա TV-ի «Բարի լույս»-ի տոնական ծրագիրն ու հայտնի հյուրերը. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արմենիա TV-ի «Բարի լույս»-ի տոնական ծրագիրն ու հայտնի հյուրերը. life.tert.am

Արմենիա TV-ի «Բարի լույս»-ի տոնական ծրագրի մեկնարկը կտրվի դեկտեմբերի 31-ին առավոտյան ժամը 9:00-ից սկսած: Անակնկալներով լի տոնական ծրագիրը կտևի 5 ժամ: Բազմաթիվ հայտի հյուրեր իրենց ներկայությամբ, երգ ու պարով, հումորով, հետաքրքիր հարցազրույցներով ու շնորհավորանքներով կզարդարեն տոնական եթերը:

img_3453

img_3459

img_3513

img_3599

img_3660

img_3670

img_3707

««Բարի լույս»-ի տոնական ծրագիրը տարբերվելու է նախորդ տարվանից:  Այս տարի գրեթե բոլոր հայտնի երգիչ-երգչուհիները իրենց նոր և հին կատարումներով բարձր տրամադրություն կփոխանցեն հեռուստադիտողին: Առավոտյան ծրագրում ներգրաված են նաև Արմենիա TV-ի լավագույն դերասանները: Մտերմիկ մթնոլորտը, որ մեզ մոտ է եղել՝ փոխանցելու ենք ընտանիքներին: «Բարի լույս»-ի տաղավարում են լինելու բացառապես սիրված և սպասված հյուրեր: Համոզված եմ, որ հեռուստադիտողները կտեսնեն այն մարդկանց, ում  շատ են կարոտել»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Արմենիա TV-ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Ամբողջությամբ՝ life.tert.am