Լոնդոնում անհայտ անձինք հարձակվել են երկրի գլխավոր բժշկի վրա (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Լոնդոնում անհայտ անձինք հարձակվել են երկրի գլխավոր բժշկի վրա

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի Սուրբ Ջեյմսի այգում երկու անհայտ անձինք հարձակվել են երկրի գլխավոր բժիշկ Քրիս Ուիթիի վրա:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, բժիշկը փորձել է խուսափել անհայտ անձանց հետ բախումից, սակայն վերջիններս նրան թույլ չեն տվել անցնել և սկսել են նվաստացնել նրան:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել միջադեպի առնչությամբ, որի տեսանյութը հրապարակվել է համացանցում:

Կատարվածին արձագանքել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը:

«Դատապարտում եմ այդ սրիկաների վարքագիծը: Մեր աշխատասեր պետական ծառայողները չպետք է նման վերաբերմունքի արժանանան մեր փողոցներում, և մենք չենք պատրաստվում հանդուրժել դա»,- գրել է վարչապետն իր թվիթերյան էջում:

 



Նման նյութեր